Գլխավոր / Armenia / Լոս-Անջելեսի հայ համայնքին դուր չի եկել բասկետբոլային գերաստղի պայմանագիրը

Լոս-Անջելեսի հայ համայնքին դուր չի եկել բասկետբոլային գերաստղի պայմանագիրը

Հայկական համայնքը հիասթափված է «Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային թիմի գերաստղ Քոբի Բրայանտից: Վերջինս պայմանագիր է կնքել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության հետ և առաջիկա երկու տարիների ընթացքում կլինի ընկերության «բրենդային դեսպանը»: 

Բրայանտն ի դեմս հայերի երկրպագուների հզոր բանակ ունի Լոս Անջելեսում, և այս փաստը շատ է վշտացրել նրա խաղի սիրահարներին: Հայ երկրպագուները համարում են, որ իրենց ամենասիրելի բասկետբոլիստը չպետք է պայմանագիր կնքեր մի երկրի ընկերության հետ,որը չի ընդունում Հայոց ցեղասպանությունն իրագործելու փաստը:

Losangeles.cbslocal.com-ը մեջբերում է Հայկական Երիտասարդական Ֆեդերացիայի նախագահ Կասպեր Ջիվալագյանի խոսքերը.

«Մենք անընդմեջ զանգեր ենք ստանում: Զանգահարողների 99%-ը, եթե ոչ 100-ը «Լեյքերսի» երկրպագուներ են: Բոլորի զանգերի բովանդակությունը նույնն է, նրանք հիասթափված են»:
Նա հավելում է, որ Բրայանտը պետք է հաշվի առներ իր երկրպագուների կարծիքը, նախքան նման քայլ կատարելը:

«Բացի փողից գոյություն ունեն և բարոյական սկզբունքներ», – հայտարարել է կազմակերպության ևս մեկ անդամ Արտեկ Սանտիկյանը:

Tekali Taxi