Գլխավոր / Армения / Արքայազն Ուիլյամն Օբամային չի հրավիրի իր հարսանիքին

Արքայազն Ուիլյամն Օբամային չի հրավիրի իր հարսանիքին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման ներկա չեն գտնվի արքայազն Ուիլյամի հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունենալու 2011 թվականին, տեղեկացնում է The Daily Mail-ը:

Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ուիլյամը դեռ բրիտանական գահի պաշտոնական ժառանգորդը չէ, հետևաբար առաջիկա հանդիսությունը չի համարվում պետական մակարդակի միջոցառում: Հրատարակչությունը նշում է, որ դրա շնորհիվ արքայազնը և նրա 28-ամյա հասնացու Քեյթ Միդլթոնը ստիպված չեն լինի հրավիրել պարտադիր 2000 հյուրերի, ինչը հատուկ է նման մակարդակի միջոցառումներին:

Նախապատվություն է տրվելու հասարակ քաղաքացիներին և բարեգործական հիմնադրամների աշխատակիցներին: Սակայն չի բացառվում, որ քաղական վերնախավի որոշ ներկայացուցիչներ ներկա կլինեն հարսանեկան հանդեսին, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը` Կարլա Բրունին:

Tekali Taxi