Գլխավոր / Հայաստան / Մոսկվայում քննարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը

Մոսկվայում քննարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը

2010թ. դեկտեմբերի 16-ին Մոսկվայում կայացավ ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 5-րդ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին նախորդ տարվա արձանագրությամբ հաստատված և կատարված հարցերը, նախանշվեցին հետագա խնդիրները: Քննարկումների արդյունքում հատկանշական էին ռազմատեխնիկական համագործակցության, ՀՀ տարածքում համատեղ վերանորոգման կենտրոնների և սերվիսների ստեղծման հարցերը, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Հայկական կողմի համանախագահ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա.Միրզաբեկյանը և ռուսական կողմի համանախագահ` ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ.Բիրյուլինը ստորագրեցին ամփոփիչ Արձանագրություն, ինչպես նաև ձեռք բերվեց պայմանավորվածություն` 2011թ. միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը Երևանում անցկացնելու վերաբերյալ:

Tekali Taxi