Գլխավոր / Հայաստան / Եվս մեկ պաշտոնանկություն, որի մասին խոսում էին

Եվս մեկ պաշտոնանկություն, որի մասին խոսում էին

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Վազգեն Խաչիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից։

Նշենք, որ վերջին շրջանում մամուլում ակտիվորեն շրջանառվում էր Խաչիկյանի պաշտոնանկության մասին լուրերը: Մասնավորապես, դեկտեմբերի 15-ին «Հրապարակ» օրաթերթը տեղեկություններ էր հայտնել, համաձայն որոնց Սոցիալական պետական ծառայությունում նախորդ ամիս սկսված ստուգումները շարունակվում են: Օրաթերթը նշել էր, որ վերջին շրջանում ստուգումներն իրականացնում է ոչ թե Վերահսկիչ պալատը, ինչպես նախկինում, այլ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը:

«Ըստ մեր աղբյուրի, ՎՊ-ն ստուգել էր ծառայության 51 ստորաբաժանումներից միայն 14-ը, որտեղ հայտնաբերված խախտումներից հետո նախագահի նստավայրից հրահանգ են իջեցրել` ստուգել մնացած բոլոր ստորաբաժանումները և ի հայտ բերել բոլոր խախտումները: Ըստ ամենայնի` Վազգեն Խաչիկյանի գլխին լրջորեն մութ ամպեր են կուտակվում, և հնարավոր է խախտումների փաթեթը փոխանցվի իրավապահ մարմիններին», – գրել էր «Հրապարակը»:

Tekali Taxi