Գլխավոր / Հայաստան / Նախկին քաղաքապետը կադրային փոփոխությունները իմիտացիա է համարում

Նախկին քաղաքապետը կադրային փոփոխությունները իմիտացիա է համարում

«Քաղաքապետի և իշխանության վերնախավում իրականացվող կադրային փոփոխությունները պարզապես իմիտացիա են», – Epress.am-ի հետ զրույցում ասել է  Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով` եթե քաղաքական համակարգը մնացել է նույնը, քաղաքապետի կամ նախարարների փոփոխությունը ոչինչ չի փոխի:

«Գողապետությունը մնալու է գողապետություն, ով ուզում է լինի, անունը կարևոր չի, ով որ էս համակարգում աշխատում է, էդ գողապետության մաս է կազմում, ինքը չի կարող դուրս մնալ էս ամբողջ համակարգից: Լավը կլինի, վատը կլինի, դա ոչ մի նշանակություն չի ունենալու, մենք` երևանցիներս, չենք զգա դա, պարզապես մեր գրպանից թալանելու են ավելի շատ»,- ասել է Վահագն Խաչատրյանը, ով Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 1992-ից մինչև 1996 թվականը:

Tekali Taxi