Գլխավոր / Armenia / «ՉԻ». ՊԵԿ նախկին ղեկավարի հայրը ԱԱԾ-ում ցուցմունք է տվել

«ՉԻ». ՊԵԿ նախկին ղեկավարի հայրը ԱԱԾ-ում ցուցմունք է տվել

Օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը բացահայտել է, թե ով է այն չարագործը, որը պարբերաբար և հետևողականորեն ահազանգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտե և տեղեկացնում, թե շենքում պայթուցիկ կա տեղադրված: Այժմ «ՉԻ»-ին նոր մանրամանսեր է հաղորդում դեպքի կապակցությամբ:

Հիշեցնենք` «չար կատակի» հեղինակը մաքսայինի նախկին պետ, ՀՀ միլիոնատերերի ցանկում առաջին հորիզոնականներից մեկը զբաղեցրած Արմեն Ավետիսյանի հայրն էր` Արտաշես Ավետիսյանը: Մեր տեղեկություններով, օրերս նա արդեն կանչվել է ԱԱԾ, որտեղ ցուցմունք է տվել: Ի դեպ, Արտաշես Ավետիսյանի «գծի վրա» ԱԱԾ-ն դուրս է եկել բոլորովին ուրիշ գործով: Մեր տեղեկություններով, նա հայտնվել է ԱԱԾ աշխատակիցների ուշադրության կենտրոնում «սուտ մատնության» մի գործով, որի քննության շրջանակներում էլ բացահայտվել է, որ ՊԵԿ զանգահարողը ևս Արտաշես Ավետիսյանն է:  ՀՀ իշխանությունները հիմա չգիտեն ինչպես վարվել չարագործի հետ` նախ, որովհետև նա Արմեն Ավետիսյանի հայրն է, և երկրորդ` պատկառելի տարիքում է, և դժվար կլինի նրա համար ծանր պատիժ կիրառելը:

Tekali Taxi