Գլխավոր / Armenia / Արտոնված-չարտոնված հավաքներ. Մոսկվայում եւս 250 մարդ է ձերբակալվել

Արտոնված-չարտոնված հավաքներ. Մոսկվայում եւս 250 մարդ է ձերբակալվել

Ագրեսիվ տրամադրված երիտասարդ ռուս ազգայնամոլների մեծ խումբը, որը շաբաթ օրը ցերեկը հավաքվել էր Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտ, երեկոյան բաժանվել է փոքր խմբերի և ցրվել է: Նշենք, որ ազգայնամոլների այս հավաքը միակն է եղել, որ արտոնվել է քաղաքապետարանի կողմից:

Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել է Մոսկվայի ոստիկանության փոխգնդապետը, ով չի ցանկացել ներկայանալ, ակցիային մասնակցել են 50-ից 100 մարդ:

Չնայած ազգայնամոլների հիմնական մասն արդեն ցրվել է, ոստիկանությունը մինչև հիմա կանգնեցնում է ագրեսիվ երիտասարդների փոքր խմբեր, որոշներին ոստիկանները ձերբակալում են:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի մայրաքաղաքի տարբեր վայրերում չարտոնված հավաքներ ացնակցնելու փորձերի համար այսօր ձերբակալվել է 250 մարդ:

«Ձերբակալվածների շարքում կան ծայրահեղական ռուսներ, ինչպես նաևկովկասցիներ», – «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է գործակալության աղբյուրը: Հատկանշական է, որ մինչ այդ նույն աղբյուրը գործակալությանը հայտնել էր, որ ոստիկանները ձերբակալում են «կովկասցիներին և մեր երիտասարդներին»:

Tekali Taxi