Գլխավոր / Армения / Եթե ֆաշիստներին ֆաշիստ անվանելը կոռեկտ չէ, ես ոչ կոռեկտ մարդ եմ. Մոսկվայի անկարգությունների մասին

Եթե ֆաշիստներին ֆաշիստ անվանելը կոռեկտ չէ, ես ոչ կոռեկտ մարդ եմ. Մոսկվայի անկարգությունների մասին

Դուրս է գալիս` դանակներով ակցիայի դուրս գալը կոռեկտ է, իսկ Ֆաշիստներին ֆաշիստ անվանելը` ո՞չ: Դե, եթե այդպես է, ինձ համարեք ոչ կոռեկտ մարդ: «Эхо Москвы»-ի եթերում նման կարծիք է հայտնել ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

«Ինչպե՞ս կարելի է բնութագրել այն մարդկանց, ովքեր Անհայտ զինվորի հուշահամալիրի, Հավերժական կրակի և հրամանատար Գեորգի Ժուկովի հուշարձանի մոտ կանգնած «Զիգ» են գոռում: «Զիգ գոռալ» նշանակում է «Զիգ հայլ» կանչել և ձեռքը բարձրացնել հենց նացիստական ողջույնին համապատասխան:

Ֆաշիստներն այն մարդիկ են, ովքեր մի կողմից` գտնում են, որ իրենց ազգը մնացած բոլոր ազգերից ավելի բարձր է, իսկ մյուս կողմից` փորձում են ուժային միջոցների կիրառմամբ ստորացնել այլ ազգերի ներկայացուցիչներին:

Սա այլատյացություն է, անկախ նրանից, թե որ ազգն է մյուսին նսեմացնում, լինի նա տաջիկ, ռուս, հրեա, թե կովկասցի: Բայց, անկեղծ ասած. ինձ ֆաշիզոիդական տրամադրություններն այնքան էլ չեն հետաքրքրում այս պահին:

Իսկ հարգարժան սարկավագ Կուրաևին կասեմ, որ Գերմանիայում 100 հազար մարդ նույնն էին անում. ձեռքերը բարձրացնում էին` ի նշան նացիստական ողջույնի, նրանք վերացնում էին այլազգիներին, այդ թվում` այն ազգին, որի ներկայացուցիչն է և Կուրաևը, միաժամանակ, ոչ ոք չէր կարծում, որ գերմանացիներին ֆաշիստ անվանելը կոռեկտ չէ (նախօրեին Կուրաևը հայտարարել էր, որ Մոսկվայում անկարգություններ հրահրողներին չի կարելի ֆաշիստ անվանել, դրանով իսկ ստվեր գցելով նրանց «արդար զայրույթի» վրա – խմբ.):

Անգամ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հայտարարել այն մասին, որ այդ ակցիան ֆաշիստական տարրեր է պարունակում:

Եկեք մեկ քայլ հետ գնանք. և մեկ այլ տերմին օգտագործենք` բռնություն: Ճիշտն ասած, հենց ամբոխն է ոստիկանության վրա հարձակվել: Մենք տեսել ենք այդ կադրերը: Ամբոխը ագրեսիվ կերպով հարձակվեց ոստիկանության վրա, և իրավապահ մարմինները ուժ գործադրեցին, դա նորմալ է», – ասել է Վենեդիկտովը:

Tekali Taxi