Գլխավոր / Армения / Ավտովթար Սարալանջի փողոցում. կա զոհ

Ավտովթար Սարալանջի փողոցում. կա զոհ

Դեկտեմբերի 19-ին`ժամը 00.24-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել փողոցային լուսավորության սյանը, ինչի հետևանքով վարորդ`1964թ.-ին ծնված Վոլոդյա Մամյանը տեղում մահացել է:
 
Փրկարարների կողմից Վ. Մամյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին, հայտնում է «Արտակարգ ալիքը»:

Tekali Taxi