Գլխավոր / Armenia / ՀԱԿ-ի ակտիվիստների գործով դատական նիստը հետաձգվեց

ՀԱԿ-ի ակտիվիստների գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է  ընթանար ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը, սակայն Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը դատարան չի եկել:

Նա այլ դատական նիստի է եղել Գորիսում, և դատավորը դատական նիստը հետաձգել է` նշանակելով այն դեկտեմբերի 28-ին, ժամը 10.00-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել էր, որպեսզի Քիրամիջյանի նկատմամբ պատիժ նշանակվի 258 հոդվածի 3-մասի 1-ին կետով (Խուլիգանություն, որն իրականացվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), իսկ Գևորգյանի նկատմամբ 316 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կամ դա գործադրելու սպառնալիքը) և նրանց պատժաչափը կիրառել 3 տարի ժամկետով: Սակայն, հաշվի առնելով մի քանի մեղմացուցիչ հանգամանքներ, այդ թվում, որ նրանք երիտասարդ են և առաջին անգամ են միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվում, դատախազն իր ճառում առաջարկել է նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել 3 տարվա փորձաշրջան:

Այսօր ճառով պետք է հանդես գային ակտիվիստների փաստաբանները:

Tekali Taxi