Գլխավոր / Армения / Հարավային Օսիան հրաժարվում է վրացական փողերից

Հարավային Օսիան հրաժարվում է վրացական փողերից

Վրաստանի դրամական միավորը` լարին, ամանորյա տոնակատարություններից հետո շրջանառությունից դուրս կգա Հարավային Օսիայում: «Հարավային Օսիայի Լենինգրադյան շրջանի վարչությունը վրացական արժույթը շրջանառությունից հանելու մասին որոշում է ընդունել»,- ասել է վարչության ղեկավար Սերգեյ Գագլոևը:

Նրա խոսքով` լարին դադարելու է լինել վճարման օրինական միջոց 2011 թվականի հունվարի 10-ից: Տեղի բնակչությունը և ձեռներեցները տեղեկացված են որոշման մասին: Շրջանառության մեջ կշարունակի մնալ ռուսական ռուբլին:

Tekali Taxi