Գլխավոր / Հայաստան / «Ոչ»-ը վերաբերում է բոլորին անխտիր. Կարեն Կարապետյանի առաջին խորհրդակցությունը

«Ոչ»-ը վերաբերում է բոլորին անխտիր. Կարեն Կարապետյանի առաջին խորհրդակցությունը

Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 21-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությունն առաջին անգամ վարում էր Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Այսօր քաղաքապետին ներկայացվել են համաքաղաքային ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանց հետ կապված խնդիրները, զեկուցվել է, որ ավարտվել է Հրազդանի կիրճում գարնանը փլուզված ճանապարհի վերականգնումն ու նորոգումը։

Խորհրդակցության ընթացքում տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է մշակել տրանսպորտային նոր հայեցակարգ՝ հաշվի առնելով տրանսպորտային կուտակումներից խուսափելու և արդյունավետ փոխադրումներ կազմակերպելու միջազգային փորձը։ 

Քաղաքապետը շեշտել է, որ քաղաքապետարանի գործունեության գերակա ուղղությունը ներդրումների ներգրավումն է, քաղաքային կառավարման նոր, ժամանակակից  մշակույթի ձևավորումը։

Կարեն Կարապետյանը  կարևորել է քաղաքաշինության ոլորտի բարեփոխումները.

«Այստեղ խաղի կանոնները պետք է հստակ լինեն, եթե որևէ մեկին որևէ հարցում ասում ենք ոչ, ապա նմանատիպ բոլոր դեպքերում պետք է ասենք ոչ՝ բոլորին անխտիր»։

Tekali Taxi