Գլխավոր / Armenia / Վաղը Տիգրան Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Վաղը Տիգրան Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Դեկտեմբերի 22-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը  մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության կայքը:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Tekali Taxi