Գլխավոր / Армения / Տիգրան Սարգսյանը խորհրդի նախագահ ընտրվեց Անահիտ Բախշյանի հետ պայքարում

Տիգրան Սարգսյանը խորհրդի նախագահ ընտրվեց Անահիտ Բախշյանի հետ պայքարում

Երեկ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստի ընթացքում օրակարգում Խորհրդի նախագահի ընտրություն հարցն էր դրված։

Նիստը վարել է Խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա  առաջարկել է առաջադրել համալսարանի խորհրդի նախագահի թեկնածուներ։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, տեղում հնչած առաջարկությունների հիման վրա կազմավորվել է երեքհոգանոց ընտրական հանձնաժողով և թեկնածուներ են առաջադրվել վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Բաց քվեարկությամբ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասրանի խորհուրդի նախագահ է ընտրվել Տիգրան Սարգսյանը։

Tekali Taxi