Գլխավոր / Армения / Հայաստանն ու Վրաստանը կպարզեցնեն սահմանային ընթացակարգերը

Հայաստանն ու Վրաստանը կպարզեցնեն սահմանային ընթացակարգերը

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՀ կառավարության նիստի ընթացքում քննարկվելու է Հայաստանի և Վրաստանի միջև «Մաքսային անցակետերի համատեղ օգտագործման մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Համաձայն հուշագրի առաջին կետի` կողմերը համաձայնում են երկու երկրների միջև մաքսային անցակետերի «համատեղ օգտագործման» սկզբունքի վերաբերյալ, որն ուղղված է անցակետերում կիրառվող հատուկ ընթացակարգերի պարզեցմանը և ներդաշնակեցմանը:

Փոխըմբռնման հուշագիրն ընդունելու դեպքում Հայաստանը և Վրաստանը կաշխատեն առանձին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որով կսահմանվեն մաքսային անցակետերի համատեղ օգտագործման սկզբունքի իրականացման կանոնները և կանոնակարգերը:

Հուշագրում նշվում է նաև, որ այն կգործի 3 տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարացվի նույն  ժամանակահատվածներով, եթե կողմերից որևէ մեկը գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին փոխըմբռնման հուշագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին: 

Tekali Taxi