Գլխավոր / Армения / Շվեդիայում վարդագույն ձյուն է տեղացել

Շվեդիայում վարդագույն ձյուն է տեղացել

Երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմի բնակիչները անսովոր երևույթի ականատես են դարձել: Քաղաքում վարդագույն ձյուն է տեղացել: Այս կապակցությամբ անգամ տագնապ էր հայտարարվել` թունավորման հավանականությունը բացառելու նպատակով: Արգելվել էր ձեռք տալ կամ համտեսել վարդագույն ձյունը, քանի որ այն կարող էր վտանգավոր նյութեր պարունակել:

Ավելի ուշ պարզվել է, որ վարդագույն ձյան «հեղինակները» Hash House Harrier դահուկորդների ակումբի ներկայացուցիչներն են: Նրանք հայտնել են, որ մոտ օրերս տեղի ունենալիք դահուկային մրցարշավի համար կազմակերպիչները տարածքը հատվածների են բաժանել` օգտագործելով վարդագույն փոշի, որը առողջության համար բացարձակ անվնաս է: Այնուհետև քամու պատճառով այս փոշին օդ է բարձրացել և ձյան հետ է խառնվել, ինչի հետևանքով էլ վարդագույն ձյուն է տեղացել:

Tekali Taxi