Գլխավոր / Армения / Սասուն Միքաելյանին կրկին վիրահատելու են

Սասուն Միքաելյանին կրկին վիրահատելու են

Այս շաբաթ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը ենթարկվելու է սրտի վիրահատության: Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, նա երեկ բուժզննության է ենթարկվել Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկայում: Նրա սիրտը կրկին ստենտավորելու են:

Սա կլինի քաղբանտարկյալի արդեն երրորդ վիրահատությունը նրա անազատության մեջ գտնվելու ընթացքում: Միքայելյանը, որ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, այս ընթացքում, ինչպես հայտնի է, պարբերաբար առողջական լուրջ խնդիրներ է ունեցել: Նրան, սակայն, համառորեն բուժզննության չէին տանում: «ՀԺ»-ի տեղեկություններով, վերջին օրերին ևս քաղբանտարկյալի մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում, ճնշման կտրուկ տատանումներ, նա ցավեր ունի կրծքավանդակի շրջանում, լրջագույն խնդիրներ` ոտքերի հետ կապված:

Լուսանկարը` azatutyun.am

Tekali Taxi