Գլխավոր / Армения / МТС-ը դատի է տվել Թուրքմենստանի կապի նախարարությանը

МТС-ը դատի է տվել Թուրքմենստանի կապի նախարարությանը

ՄՏՍ հեռախոսային օպերատորը մի շարք դատական հայցեր է ներկայացրել Թուրքմենստանում գործող Barash Communications Technologies դուստր ընկերության գործարկման արտոնագիրն ապօրինաբար դադարեցնելու պատճառով։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՄՏՍ ընկերության տվյալները։

ՄՏՍ ընկերությունը դիմել է Առևտրի միջազգային պալատի ներքո գործող միջնորդ դատարան, ինչպես նաև Թուրքմենստանի միջնորդ դատարան։ Պատասխանողի կարգավիճակում հանդես է գալու Թուրքմենստանի Կապի նախարարությունը, որն էլ դեկտեմբերի 16-ին դադարեցրել է Barash Communications Technologies-ի գործունեությունը։

Նշենք, որ ՄՏՍ ընկերության և Barash Communications Technologies ու Թուրքմենստանի Կապի նախարարության միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում էր ընթացիկ տարվա դեկտեմբերի 21-ին, սակայն ՄՏՍ-ի արտոնագրի ժամկետը լրանալու է 2012 թվականին։

Թուրքմենսատնի կապի նախարարությունը չի պարզաբանում, թե ինչ պատճառներով է նման քայլի դիմել, սակայն տեղեկություններ կան, թե Աշխաբադը ռուսական օպերատորից Barash Communications Technologies բաժնեթղթերի 51%-ն է պահանջել, ինչպես նաև պետական բյուջե ուղղված եկամտի չափերի ավելացում։
Այժմ ՄՏՍ-ը Թուրքմենստանի բյուջեին 20% մաքուր եկամուտ է տալիս։

Tekali Taxi