Գլխավոր / Armenia / Բելառուսական ընդդիմությանը 5 րոպե տվեցին ցրվելու համար

Բելառուսական ընդդիմությանը 5 րոպե տվեցին ցրվելու համար

Բելառուսական ընդդիմության համակիրները հավաքվել են Մինսկում Քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ այս պահին գտնվում են նախագահական ընտրություններին հետևած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված ընդդիմության ներկայացուցիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակցիայի մասնակիցների թիվը տեղի ժամանակով ժ.18.30-ին հասել էր 150-ի: Հավաքվածներն ընթերցում էին ձերբակալվածների անունները, հարցազրույցներ էին տալիս ցույցը լուսաբանող լրագրողներին: 

Նրանք` վառվող մոմերը ձեռքերին, վանկարկում էին «Ազատություն (ձերբակալվածներին)», «Ժիվե Բելառուս» կարգախոսները:

ՔԿՀ-ի մոտ էր ժամանել նաև Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Գրիգորի Կոստուսևը, ով նույնպես ձերբակալվել էր դեկտեմբերի 19-ին, սակայն հաջորդ օրն ազատ էր արձակվել: Ցույցին մասնակցում էր նաև 2006թ. ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ալեքսանդր Միլինկևիչը:

Որոշ ժամանակ անց բողոքավորների մոտ դուրս եկավ ոստիկանության ներկայացուցիչը, ով պահանջեց 5 րոպեների ընթացքում ցրվել:
Հավաքվածները հեռացան` հիմնարկի մոտ թողնելով վառվող մոմերը:

Tekali Taxi