Գլխավոր / Армения / Վրաստանի պատրիարքը Ղարաբաղը կապել է Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ

Վրաստանի պատրիարքը Ղարաբաղը կապել է Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ

Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարել է, որ տարածքային և էթնիկական հակամարտությունները Ադրբեջանում և Վրաստանում նման են, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը պատրիարքը խոսել է Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրների նմանության մասին:

«Կարծում եմ` այս խնդիրները պետք է լուծենք համատեղ և խաղաղ ճանապարհով»,-ասել է Իլյա Երկրորդը` նշելով, որ այս հարցերը պետք է լուծվեն մոտ ժամանակներում, հակառակ դեպքում` իրավիճակը կարող է ավելի սուր ու վտանգավոր հակամարտության վերածվել:

Նշենք, որ վերջերս Թբիլիսիի և Բաքվի միջև տարածքային վեճ էր սկսվել Դավիթ Գարեջի վանական համալիրի պատճառով: Ադրբեջանական կողմը չէր ընդունել Թբիլիսիի առաջարկությունը, որն Ադրբեջանին Դավիթ Գարեջիի  փոխարեն մի քանի այլ սահմանային տարածքներ էր առաջարկել` Ուդաբնո լեռան մոտից սահմանն ավելի հարավ անցկացնելու տարբերակով:

Վայրը, որտեղ տեղակայված է մենաստանը, ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի համար, քանի որ այնտեղից երևում է Հայաստանի սահմանային հատվածը:

Tekali Taxi