Գլխավոր / Армения / Վրաստանում անասուններին արգելում են ծովափում հայտնվել

Վրաստանում անասուններին արգելում են ծովափում հայտնվել

Վրացական խորհրդարանի պատգամավորները անասնապահների իրավունքները սահմանափակող որոշում են ընդունել: Անասնապահներին արգելվում է կենդանիներին զբոսաշրջության համար նախատեսված վայրեր տանել:

Նոր որոշումը վարչական տուգանք է ենթադրում նրանց համար, ովքեր անասուններին արգելված վայրեր կտանեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Նոր որոշումը խախտողները 20 լարիի չափով կտուգանվեն այն դեպքում, եթե կենդանիներին առանց հսկողության թողնեն: Եթե կենդանիները ծովափին կամ քաղաքային տարածքներում հայտնվեն, ապա տուգանքը 100 լարի կկազմի (60 դոլար): Տուգանքը չվճարելու դեպքում կենդանու տերը կզրկվի կենդանուց:

Tekali Taxi