Գլխավոր / Հայաստան / Ցեղասպանության բանաձևը ստիպում է Թուրքիային ակտիվացնել իր լոբբին ԱՄՆ-ում

Ցեղասպանության բանաձևը ստիպում է Թուրքիային ակտիվացնել իր լոբբին ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունն ակտիվ լոբբիստական գործողություններ է իրականացնում Վաշինգտոնում, որոնք ուղղված են կանխելու ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը քվերակության դնելը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Ըստ գործակալության դիվանագիտական աղբյուրների`Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը անձնապես հեռախոսազրույց է ունեցել Կոնգրեսի մի շարք անդամների հետ` Հայոց Ցեղասպանության բանաձևը չճանաչելու հարցում նրանց աջակցությունը ստանալու համար:

Թուրքական դեսպանատունը նաև դիմել է Միացյալ Նահանգների Առևտրի պալատին` կոչ անելով ճնշում գործադրել Կոնգրեսի ներկայացուցիչների վրա և զգուշացնել նրանց բանաձևն ընդունման դեպքում թուրք-ամերիկյան հարաբերություններին սպառնացող բոլոր հնարավոր վտանգների մասին:

Tekali Taxi