Գլխավոր / Армения / Ղարաբաղի պատճառով Եվրախորհրդարանի պատգամավորը կարող է հայտնվել Բաքվի «սև ցուցակում»

Ղարաբաղի պատճառով Եվրախորհրդարանի պատգամավորը կարող է հայտնվել Բաքվի «սև ցուցակում»

Ադրբեջանի խորհրդարանը բողոքում է Եվրախորհրդարանի  ներկայացուցիչ Թոմաշ Պորեբայի դեմ` Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը խախտելու» պատճառով:

«Ցավով ենք փաստում, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող Թոմաշ Պերեբան ապօրինաբար այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ` Հայաստանի տարածքից մեկնելով Լեռնային Ղարաբաղ: Այսկերպ նա դրսևորել  է իր ցածր մակարդակը: Այս հարցի կապակցությամբ բողոքի նամակ եմ հղում Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկիին»,- հայտարարել է Միլի Մեջլիսի խոսնակ Օկթայ Ասադովը:

Իրավական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալի Հուսեյնովը, իր հերթին, առաջարկել է համապատասխան դիմում ուղարկել Ադրբեջանում Եվրախորհրդարանի ներկայացուցչություն, ինչպես նաև  Ադրբեջանում Լեհաստանի դեսպանատուն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պորեկան ազգությամբ լեհ է, գրում է 1news.az-ը:

Պատգամավոր Ֆազիլ Աղամալի խոսքով էլ` Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը պետք է արգելի Լեռնային Ղարաբաղի տարածք այցելած Եվրախորհրդարանի ներկայացուցչին մուտք գործել Ադրբեջան:

Tekali Taxi