Գլխավոր / Հայաստան / Հայաստանը հետևում է Վրաստանին ու Ադրբեջանին. վարչապետ

Հայաստանը հետևում է Վրաստանին ու Ադրբեջանին. վարչապետ

Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ երկար ժամանակ գործում էր կապիտալի դուրսբերման սահմանափակում, Հայաստանում 1994 թվականից ի վեր նման ռեժիմ չի եղել: Այս մասին РБК Daily-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Իմաստ չուներ օգտվել միջազգային օրենքներից, բիզնեսը ձևավորվում էր հենց Հայաստանում: Մենք մեզ դիտարկում էինք որոշակի իմաստով որպես օֆշոր, որպես տարածաշրջանային ֆինանսական սեկտոր: Մեր ֆինանսական սեկտորի 50 տոկոսից ավելին վերահսկում են արտասահմանցիները», – ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով` Հայաստանը հետևում է նրան, թե ինչպես են այդ առումով զարգանում հարևան երկրները` Վրաստանն ու Ադրբեջանը: «Մեր երկրների տնտեսական հայեցակարգերը նման են, բոլորն էլ արտասահմանցի ներդրողների ներգրավման համար պայմաններ են ստեղծում». – նշել է վարչապետը:

Նրա խոսքով` Հայաստանն ավելի շուտ է սկսել բարեփոխումները, քան Վրաստանը, պարզապես «այն, ինչի միջով մենք անցել ենք երկար տարիների ընթացքում, Վրաստանում ներմուծվել է «հեղափոխության» արդյունքում»:

«Մի շարք ոլորտներում մենք առջևում ենք, սակայն որոշ բարեփոխումներ տարիներ են պահանջում: Ինչ-որ տեղ նրանք մեզանից առաջ են», – ամփոփել է վարչապետը:

Tekali Taxi