Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանը «թքած ունի» արտասահմանցի դիվանագետների գնահատականների վրա

Ռուսաստանը «թքած ունի» արտասահմանցի դիվանագետների գնահատականների վրա

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը «թքած ունի» իր երկրի ներքաղաքական իրավիճակի մասին WikiLeaks-ի հրապարակումներում տրված գնահատականների վրա:

«Մեծ հաշվով, մենք թքած ունենք, թե ինչ են խոսում դիվանագիտական շրջանակներում` գնահատական տալով մեր երկրում կատարվող այս կամ այն իրադարձությանը: Դրանք ընդամենը կարծիքներ են: Շատ ավելի կարևոր է այն, ինչ իրականում է կատարվում», – հայտարարել է Մեդվեդևը:

«Իհարկե, չեմ փորձի թաքցնել, որ երբ մարդիկ շփվում են, նրանք շատ հաճախ կոշտ արտահայտություններ են անում միմյանց հասցեին»,- նկատել է ՌԴ նախագահը:

«Մենք նույնպես օգտագործում ենք նմանատիպ արտահայտություններ: Հետևաբար, եթե տեղեկատվության նման արտահոսք գրանցվեր մեր արտաքին գործերի նախարարությունից և գաղտնի ծառայություններից, մեր մի շարք գործընկերներ, այդ թվում` ամերիկացիներ, դրանական լիցքերի մի մեծ պաշար կստանային` ջերմ խոսքեր լսելով իրենց հասցեին»,- ասել է Մեդվեդևը:     

Tekali Taxi