Գլխավոր / Армения / Սասուն Միքաելյանին վերադարձրել են դատապարտյալների հիվանդանոց

Սասուն Միքաելյանին վերադարձրել են դատապարտյալների հիվանդանոց

Այսօր քաղբանտարկյալ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը կրկին ենթարկվել  է վիրահատական միջամտության, նրա  սիրտը կրկին ստենտավորել են: Սա քաղբանտարկյալի անազատության մեջ գտնվելու ընթացքում արդեն երրորդ վիրահատությունն է:

Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի շտաբի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Սասուն Միքայելյանին Նորք-Մարաշ սրտաբանական հիվանդանոցից, որտեղ կատարվել է վիրահատությունը, տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Տեղախոփելու ժամանակ Միքայելյանը գլխացավեր է ունեցել: Մեսրոպյանի կարծիքով` լավ կլիներ, եթե Միքայելյանը մի քանի օր մնար քաղաքային հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ:

Լուսանկարը` azatutyun.am

Tekali Taxi