Գլխավոր / Армения / Հայտնի դարձավ Հայաստանի 2010թ. լավագույն ֆուտբոլիստի անունը

Հայտնի դարձավ Հայաստանի 2010թ. լավագույն ֆուտբոլիստի անունը

Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ճանաչվել է Հայաստանի 2010թ. լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` հրապարակելով իր ամենամյա հարցման արդյունքում հաղթած ֆուտբոլիստի անունը:

Այս տարի Կառլեն Մկրտչյանը կարողացել է ամրապնդվել Հայաստանի հավաքականի կազմում և դարձել է Հայաստանի առաջնությունում «Փյունիկի» հաղթանակի հիմնական կերտողներից մեկը: Հենց նա դարձավ 26-րդ տուրում կայացած «Փյունիկ»-«Բանանց» հանդիպման հաղթական գոլի հեղինակը, որից հետո էլ «Փյունիկը» հաղթեց «Բանանցին» և այլևս ձեռքից բաց չթողեց չեմպիոնությունը: 

Tekali Taxi