Գլխավոր / Armenia / Հաջորդ տարի հայկական լոբբիին ԱՄՆ Կոնգրեսում ավելի բարդ պայքար է սպասվում

Հաջորդ տարի հայկական լոբբիին ԱՄՆ Կոնգրեսում ավելի բարդ պայքար է սպասվում

Չնայած դեկտեմբերի 22-ին միջև վերջին պահը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի կողմնակցիները ճնշում էին գործադրում խոսնակ Նենսի Փելոզիի վրա` պահանջելով այն մտնցել օրակարգ, դա տեղի չունեցավ: Այդ փաստը մեծ հարված էր Բանաձևի կողմնակիցներին, քանի որ հաջորդ տարի նրանք ավելի բարդ լսարանի հետ են գործ ունենալու, նշում է Glendale News Press-ը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսում հաջորդ տարի Դեմոկրատական կուսակցությունը այլևս մեծամասնություն չի կազմելու` զիջելով Հանրապետականներին, որոնց թվում հայերն ավելի քիչ կողմնակիցներ ունեն:

Չնայած դրան, կոնգրեսականներից ոմանք կարծիք են հայտնել, որ հաջորդ տարի Բանաձևը կարող է մտնել Կոնգրեսի օրակարգ:

«Ես խորապես հիասթափված եմ, որ Կոնգրեսն այս տարի այդպես էլ չքվեարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ: Ես գիտեմ, որ իմ զգացմունքները անկարևոր են թվում, եթե դրանք համեմատենք մեր հասարակության մեջ ապրող շատերի շարունակական ցավի հետ», – երեկվա նիստից հետո նշել է հանրապետական կոնգրեսական Ադամ Շիֆը` Կալիֆորնիայից: Նրա խոսքով` այս բանաձևը հարկավոր է փորձել քվեարկության դնել արդեն հաջորդ տարի:

Ինչպես գրում է Glendale News Press-ը, այն կոնգրեսականները, ովքեր աջակցում են Բանաձևին որպես փաստարկ, նշում էին, որ Թուրքիան Իրաքի և Իսրայելի հարցերում գործում է ԱՄՆ-ի շահերի դեմ: Սակայն անգամ դա չօգնեց հարցը մտցնել օրակարգ, քանի որ ԱՄՆ վարչակազմը դեմ էր դուրս եկել Բանաձևի քննարկմանը:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին երկու անգամ նշել էր, որ «ԱՄՆ Պետդեպը դեմ է հարցի քննարկամանը Կոնգրեսում»:

Tekali Taxi