Գլխավոր / Армения / Սերժ Սարգսյանը տնտեսությունից ավելի շատ է հասկանում, քան Տիգրան Սարգսյանը. կարծիք

Սերժ Սարգսյանը տնտեսությունից ավելի շատ է հասկանում, քան Տիգրան Սարգսյանը. կարծիք

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ՀՀ տնտեսական վիճակի էական բարելավում չի տեսնում:

«Իրենց թվերով տնտեսությունը կփակեն 2-2.5 տոկոս աճ, կառավարությունը կասի բյուջեով 1.2 տոկոս էինք նախատեսել, գերակատարեցինք, կգովա: Ընդդիմությունը
կքննադատի, իսկ ավելի իրատեսական տնտեսագետները կասեն, որ իրոք, լավ չի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Բագրատյանը:

Ըստ նրա` անցյալ տարի աշխարհն ունեցավ 2, իսկ Հայաստանը`15 տոկոս տնտեսական անկում:

«Էս տարի աշխարհն ավելացավ միջինը 4.8 տոկոսով, դուք ավելացաք 2 տոկոսով: Մի տարի առաջ ասում էինք` 14 տոկոս անկումից հետո ինչ իրավունք ունեք 1 տոկոս աճ դնել, առնվազն 10 տոկոս աճ պիտի դնեիք», – նշել է Բագրատյանը` դիմելով ոլորտի կառավարությանը:

Հրանտ Բագրատյանի խոսքերով` պետութունը, փաստորեն, գովում է անկումը:
«4 տարվա մեջ մի հատ կիսատ քայլ են արել, որը կար Տեր-Պետրոսյանի ծրագրում: Դա ծննդաբերության սերտիֆիկատների կազմակերպումն է»: 2011 թվականին որևէ բան չի նախատեսվում բյուջեի այն տարբերակով, որը 2 օր առաջ տեղադրված էր կառավարության կայքում:

Սերժ Սարգսյանի ելույթներից հետո Հրանտ Բագրատյանը սկսել է մտածել, որ ՀՀ նախագահը տնտեսությունից ավելի «շատ է հասկանում, քան վարչապետը»: Նախկին վարչապետը չի հասկանում, թե կառավարությունում ինչ է կատարվում:

«Կառավարության շենքում մատուռներ են բացում, աղոթք են անում: Վարչապետը տերտերների հետ է հայտնվում էկրանին: Անհասկանալի բաներ են», – ասել է Հրանտ Բագրատյանը:

Tekali Taxi