Գլխավոր / Հայաստան / Քաղբանտարկյալի հողերում հանքային ջրերի գործարան, այնուամենայնիվ, կկառուցեն

Քաղբանտարկյալի հողերում հանքային ջրերի գործարան, այնուամենայնիվ, կկառուցեն

Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի մի մասը փոխադրել այլ կատեգորիա` շշալցման գործարանի և օժանդակ կառույցների շինարարության համար։

Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում Արտավազի բնակիչները, ինչպես նաև հրազդանցիներ ու Հայ Ազգային Կոնգրեսի մի շարք ակտիվիստեր մի քանի անգամ ՀՀ կառավարության շենքի և ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիաներ են կազմակերպել` պահանջելով չընդունել այդ որոշումը:

Բողոքողները նշում էին, որ այդ հողերն իրենցից խլում են` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորը` ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանին հանձնելու համար, ով այդ վայրում ցանկանում է արաբական մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցել:  

Այդ հողերի շարքում է եղել նաև ՀՀ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հողակտորը:

Tekali Taxi