Գլխավոր / Армения / Ադրբեջանը առանցքային դեր կխաղա Ռուսաստանին գազի մենաշնորհից զրկելու հարցում

Ադրբեջանը առանցքային դեր կխաղա Ռուսաստանին գազի մենաշնորհից զրկելու հարցում

Եվրոպայի ջանքերը դիվերսիֆիկացնել գազի մատակարարման իր աղբյուրները  լուրջ փորձության կենթարկվեն հաջորդ տարվա սկզբին, երբ Ադրբեջանը և աշխարհի մի քանի հզոր էներգետիկ ընկերություններ, ինչպես սպասվում է, Կասպից ծովում գտնվող գազի հանքավայրի առավելագույն մասնաբաժնի համար գնորդ կընտրեն, գրում է The Wall Street Journal-ը:

Բոլորի ուշադրության կենտրոնում կլինի «Շահ-Դենիզ 2»-ը, որը գտնվում է Ադրբեջանի ափերի մոտ: «Շահ-Դենիզ 2»-ում գազի մշակումը կսկվի 2017թ.:

Ադրբեջանական գազը հետագայում Nabucco գազատարի միջոցով Թուրքիայի տարածքով Ավստրիա կարտահանվի:

Սակայն ադրբեջականական գազի համար պայքարում են նաև հունական և շվեյցարական խողովակատար նախագծերի հեղինակները:

«Ադրբեջանական գազը և այլ երկրներից պոտենցիալ ներկրվող գազը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար, որը նպատակ ունի Ռուսաստանին զրկել դեպի Կենտրոնական Եվրոպա գազի արտահանման մենաշնորհից: Բայց քանի որ Մոսկվան նույն հաջողությամբ դեպի Եվրոպա տանող սեփական երկու գազատար խողովակներ է անցկացնում, որոնցից մեկն արդեն կառուցվում է, հարց է առաջանում, թե որը  տնտեսապես ավելի շահավետ կլինի` ռուսականը, թե՞ ադրբեջանականը»,- գրում է հեղինակը:

Tekali Taxi