Գլխավոր / Армения / Ադրբեջանն Իրանին ավելի շատ բան ունի առաջարկելու, քան Հայաստանը. կարծիք

Ադրբեջանն Իրանին ավելի շատ բան ունի առաջարկելու, քան Հայաստանը. կարծիք

«Պետք չէ չափից շատ գայթակղվել այն հանգամանքից, որ այժմ Իրանը ուժերի գերլարումով պետք է զբաղվի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցով, սակայն պետք է նշել, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի վրա ազդելու լծակներ ունի:

Կարծում եմ` ավելի կարևոր է այն, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների գործունեության անարդյունավետությունը հանգեցրեց նրան, որ այժմ Ադրբեջանը և տարածաշրջանի մյուս երկրները խնդրի լուծման նոր ձևեր են փնտրում»,- 1news.az-ին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը` մեկնաբանելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի`  Ղարաբաղի հարցում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հայտարարությունը:

«Ամեն դեպքում անհրաժեշտ է նշել, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոթաքիի` պաշտոնանկ լինելուց հետո փորձագետները որոշակի փոփոխություններ են ակնկալում Իրանի ներքին քաղաքականության մեջ, և արդեն առկա են այդ փաստը հաստատող նախանշաններ: Այսինքն, Իրանը կարող է ավելի ազատականացնել իր արտաքին հարաբերությունները, ինչին մեծապես կնպաստեն Թուրքիան և Ադրբեջանը»,- ասել է քաղաքագետը:

«Ներկայումս Իրանը ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ, քանի որ, ի դեմս այդ երկրի, տեսնում է ևս մեկ տրանսպորտային միջանցք արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար: Բայց Թուրքիան և Ադրբեջանը այս գործընթացում Իրանին ավելի շատ բան կարող են առաջարկել և ավելի լայն հնարավորություններ տալ: Կարծում եմ, որ Ստամբուլում կայացած ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը նվիրված էր հենց այս հարցին»,- եզրափակել է Սադիխովը:

Tekali Taxi