Գլխավոր / Армения / Վրացիների տանջանքներն ապահովում են Եվրոպայի տոնական ոգին

Վրացիների տանջանքներն ապահովում են Եվրոպայի տոնական ոգին

Եվրոպայի Սուրբ ծննդյան տոնակատարության ուրախ տրամադրության տակ թաքնված է վրացական գյուղերի բնակիչների ծանր և վտանգավոր աշխատանքը, պարզել են գերմանական  Spiegel ամսագրի լրագրողները:
Նրանց տեղեկությունների համաձայն` եղևնիների սերմերի ուղիղ կեսը Գերմանիա է ներմուծվում Վրաստանից:

Հյուսիային եղևնու սերմերը հավաքում են Վրաստանի լեռնային գյուղերում, այնուհետև` միջնորդների օգնությամբ, տեղափոխում եվրոպական տնկարաններ, որտեղ էլ աճեցնում են եղևնիները: Սերմերի հավաքը սկսվում է սեպտեմբերին, և տևում է երկու շաբաթ: Ի դեպ, գյուղերի շատ բնակիչների համար սա եկամուտի միակ աղբյուրն է:

Եվրոպական Սուրբ Ծննդյան եղևնիների շուկան ընդհանուր առմամբ գնահատվում է 2 մլրդ եվրո:  Միայն Գերմանիայում անցյալ տարի վաճառվել է 29 մլն եղևնի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն եվրո: Իսկ Վրաստանում սերմեր հավաքողները երկու կգ սերմի համար ստանում են 1 լարի, այսինքն` մոտ 42 եվրացենտ: Բերքահավաքի շրջանում հնարավոր է լինում աշխատել մոտ 1000 եվրո: Իսկ Վրացական միջնորդները սերմերը վաճառում են արտասահմանյան կազմակերպություններին 25 եվրոյով` 1 կգ-ի դիմաց:

Գերմանիայի և Դանիայի տնկարաններում մեկ կգ սերմից ստանում են 5000 տնկի: Եղևնիներն աճում են 7-10 տարի, այնուհետև վաճառքի են հանվում: Փաստորեն, վրացի բերքահավաքները ստանում են հազար անգամ պակաս գումար, քան այդ ապրանքն արժե Եվրոպայում:

Tekali Taxi