Գլխավոր / Հայաստան / Հարյուրավոր եվրոպացիներ ձյան պատճառով Սուրբ Ծնունդը տանը չեն դիմավորել

Հարյուրավոր եվրոպացիներ ձյան պատճառով Սուրբ Ծնունդը տանը չեն դիմավորել

Ձյան առատ տեղումները խանգարել են Եվրոպայի հարյուրավոր բնակիչներին հասնել տուն Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնում է Associated Press-ը:

Դեկտեմբերի 24-ին Փարիզյան Շարլ դե Գոլի օդանավակայանի աշխատակազմը ստիպված է եղել հետաձգել տասնյակ չվերթներ:

Օդանավակայանում գիշերած ուղևորների թվի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ աշխատակազմը ստիպված է եղել գնել հավելյալ 700 ներքնակներ ու վերմակներ, ինչպես նաև վարձել տասնյակ համարներ մոտակա հյուրանոցներում: Իրավիճակը մի փոքր շտկելու և տոնական տրամադրություն ստեղծելու համար օդանավակայանի աշխատակիցները տարիքով փոքր ուղևորներին տոնական նվերներ են արել:

Չվերթները հետաձգվել են նաև Բրյուսելի օդանավակայանում:

Առատ ձյան տեղումները ազդել են նաև Դուբլինի օդանավակայանի աշխատանքի վրա: 40 հազար ուղևորներ չեն կարողացել ժամանակին մեկնել: Որպեսզի ինչ-որ կերպ հատուցեն օդուղիների խափանումը Irish Ferries-ը հավելյալ չվերթներ է հայտարարել Իռլանդիայի և Բրիտանիայի միջև:

Իսկ Մեծ Բրիտանիայում, որտեղ ձյան տեղումները խաթարել էին օդային ուղիների հաղորդակցությունը մի քանի օր առաջ, դեկտեմբերին 24-ին հնարավոր է դարձել վերականգնել օդանավակայանների աշխատանքը, սակայն Սուրբ Ծննդյան տոնակատարության համար տուն շտապող բրիտանացիներն էլ երկաթուղային հաղորդակցության ընդհատումների առաջ են կանգնել: Դեկտեմբերի 24-ին որոշ ուղղություներով մոտ 4 գնացք կանգ է առել:

Tekali Taxi