Գլխավոր / Հայաստան / Արդյոք Մեդվեդևը պատրաստ է խզել կապը պուտինիզմի հետ

Արդյոք Մեդվեդևը պատրաստ է խզել կապը պուտինիզմի հետ

Ակնհայտ է, որ Պուտին-Մեդվեդև տանդեմի ներսում որոշակի անհամաձանյություններ կան: Այս մասին հայտնել է Միացյալ Քաղաքացիական Ճակատի ղեկավար Գարրի Կասպարովը` մատնանշելով նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի ելույթներում առկա հակասությունները:

Դեկտեմբերի 24-ին երեք հեռուստաընկերությունների կողմից կազմակերպված եթերի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդդդիմադիրներ Միխայիլ Կասյանովին, Բորիս Նեմցովին, Էդուարդ Լիմոնովին և Գարրի Կասպարովին անվանել է հեռանկարային քաղաքական գործիչներ:

«Նրանք հանրային քաղաքական գործիչներ են: Նրանց հանդեպ շատ հակասական վերաբերմունք կա, նրանք, ինչպես ասում են, ունեն ընտրողների սեփական զանգվածը»,- ասել է ՌԴ նախագահը:

Ի տարբերություն Մեդվեդևի` Պուտինը վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ընդդիմադիրները «մահակներով գլխներին կստանան»:

Իսկ այն հարցը, թե արդյոք նրանց ելույթների հակասական բնույթը պայմանավորված է հատուկ ռազամավարությամբ թե ոչ, դեռևս բաց է մնում:

«Անկախ Մեդվեդևի հայտարարության ծանրակշիռ ազդեցությունից, դրանից դեռևս չի բխում նրա պատրաստակամությունը խզել հարաբերությունները Պուտինի և պուտինզիմի հետ», – նշել է Կասպարովը:

Ընդդիմադիր գործիչն ասել է, որ ռուսական վերնախավի մի մասը կցանկանար պահպանել պուտինիզմի նման մի բան, սակայն ավելի մարդկային դեմքով, այսինքն վերադառնալ 2002թ., երբ բոլոր ոչ ժողովրդավարական գործընթացները, ռուսական բյուրոկրատիայի կոռումպացված վիճակն այդքան ակնհայտ չէին:

«Другая Россия» կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, մեկնաբանելով Մեդվեդևի ելույթը, նշել է.

«Ես նրան չեմ համարում հեռանկարային քաղաքական գործիչ, քաղաքականության համար նա տաղանդ չունի»:

«Ճիշտ է ասել նախագահ Մեդվեդևը: Խնդիրը նրանում է, որ մեր խորհրդարանը բանավեճերի տեղ չէ, այնտեղ ոչ մի քաղաքականություն չկա, իհարկե, որովհետև քաղաքականությունը փողոցում է, այն բողոք է, հասարակական ակցիաներ»,- Каспарову.Ru-ին հայտնել է «Солидарность» շարժման առաջնորդներից մեկը` Բորիս Նեմցովը: Նրա խոսքով`Ռուսաստանում հենց Մեդվեդևի հիշատակած ընդդիմադիրներն են իրականում զբաղվում քաղաքականությամբ:

Tekali Taxi