Գլխավոր / Armenia / Հայտնաբերվել են Ստրադիվարիուսի ջութակի գողերը

Հայտնաբերվել են Ստրադիվարիուսի ջութակի գողերը

Մեծ Բրիտանիայում բերման են ենթարկվել միջազգային ճանաչում ունեցող երաժշտի` 1,85 մլն դոլար արժողությամբ ջութակը գողացած երեք անձինք, հայտնում է ոստիկանությունը:

Հարավկորեացի ջութակահար Մին- Ջին Քիմը նոյեմբերի 29-ին կանգ էր առել Լոնդոնյան արագ սննդի կետերից մեկում` նախաճաշելու: Քիչ հետո նա նկատել է, որ ջութակի սև պատյանը, որի մեջ դրված էր ` մոտ 300 տարի հնության ջութակը, անհետացել է:

Ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա Ջոն Մոգանին և երկու դեռահասների, ում կասկածում են գողության մեջ: 14 և 16-ամյա դեռահասների անունները չեն նշվում` օրենքով հաստատված պայմանների համաձայն:

Ապահովագրական ընկերությունը 15000 ֆունտ է առաջարկում նրան, ով  տեղեկություններ կհայտնի ջութակի մասին:

Tekali Taxi