Գլխավոր / Հայաստան / Օբաման և Քլինթոնն ամենաբարձր վարկանիշն ունեն ԱՄՆ-ում

Օբաման և Քլինթոնն ամենաբարձր վարկանիշն ունեն ԱՄՆ-ում

Gallup ընկերության կողմից անցկացվող ամենամյա վարկանիշային աղյուսակում, ըստ որի որոշվում է, թե որ հանրային անձն է ամենաշատ հիացմունքն առաջացրել ամերիկացիների շրջանում, առաջատար հորիզոնականներում են հայտնվել ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այս մասին նշված է ընկերության պաշտոնական կայքում:

Հարցումն իրականացվել է 2010 թվականի դեկտեմբերի 10-12-ը` հեռախոսով` պատահական համարների ընտրության սկզբունքով:

Բարաք Օբաման այս վարկանիշային աղյուսակում 22% ձայն է հավաքել` իր հետևում թողնելով ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին, ով հարցման մասնակիցների 5%-ի մոտ է հիացմունք առաջացրել: Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում Բիլ Քլինթոնն է, ում անունը հարցման մասնակիցների 4% է նշել: Աղյուսակի չորրորդ հորիզոնականում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, իսկ հինգերորդ տողում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում արդեն իններորդ անգամ առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով 17% ձայն է հավաքել: Երկրորդ հորիզոնականում Ալյասկայի նախկին նահանգապետ Սարա Փեյլին է: Նրան հաջորդում է հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը:

Tekali Taxi