Գլխավոր / Հայաստան / Բուշի օգնականի մարմինը գտել են աղբանոցում

Բուշի օգնականի մարմինը գտել են աղբանոցում

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի օգնական Ջոն Ուիլերի մարմինը գտել են աղբակույտի մեջ, հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:

Ոստիկանության տվյալներով` չարագործները Ուիլերի մարմինը գցել են աղբաման, իսկ հետագայում կոմունալ ծառայություններն այն տեղափոխել են աղբանոց:

Մարմինը հայտնաբերվել է դեռևս ուրբաթ, սակայն ոստիկանությունը միայն այսօր է հայտարարել այդ մասին և տեղի բնակիչներին խնդրել է օգնել իրենց հետաքննություն անցկացնելիս:

66-ամյա Ուիլերի մահը պաշտոնապես որակվել է որպես սպանություն:

Նշենք, որ Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք Ուիլերը զբաղեցնում էր Վիեթնամի վետերանների հիշատակի հիմնադրամի հեղավարի պաշտոնը:

Tekali Taxi