Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանում ռուսաստանցի սպա է սպանվել

Ադրբեջանում ռուսաստանցի սպա է սպանվել

Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում (ՌԼԿ) սպանություն է գրանցվել: Ռուսաստանցի մայոր 47-ամյա Սերգեյ Գրաչյովին սպանել է իր գործընկերը, որի անունը չի հրապարակվում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Դեպքի առնչությամբ Ադրբեջանի զինդատախազության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Գաբալայի ՌԼԿ-ն կառուցվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում և այժմ վարձակալվում է Ռուսաստանի Դաշնության կողմից:

Tekali Taxi