Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ Կոնգրեսը չի քննարկի Ցեղասպանության բանաձևը երկու տարվա ընթացքում

ԱՄՆ Կոնգրեսը չի քննարկի Ցեղասպանության բանաձևը երկու տարվա ընթացքում

ԱՄՆ Կոնգրեսը գալիք երկու տարվա ընթացքում չի պատրաստվում քննարկել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Այս մասին թուրքական Hurriyet-ին ասել է հանրապետական կոնգրեսական Վիրջինիա Ֆոքսը, ով ԱՄՆ Կոնգրեսի նոր խոսնակ հանրապետական Ջոն Բյոհների թիմի անդամ է: Վերջին շրջանում Ֆոքսը, ում փեսան ազգությամբ թուրք է, ակտիվորեն աջակցել է Կոնգրեսում թուրքական լոբբիին:

Նշենք, որ հունվարի 5-ին բացվել է ԱՄՆ Կոնգրեսի նոր նստաշրջանը, և նախորդ տարվա ընտրություններին մեծամասնություն հավաքած հանրապետականները դեմոկրատներից ստացել են խոսնակի պաշտոնը: Նախորդ խոսնակը` դեմոկրատ Նենսի Փելոզին, չնայած բազմաթիվ խոստումների, այդպես էլ չկարողացավ Հայոց Ցեղասպանության բանաձևը դնել քննարկման ԱՄՆ ստորին պալատում: Համաձայն թուրքական վերլուծաբանների` նոր խոսնակ Բյոհները տվյալ հարցում թուրքամետ դիրքորոշում ունի:

Tekali Taxi