Գլխավոր / Հայաստան / Հունվարի 7-ին Մատենադարանի մոտ հանրահավաքի են հրավիրել

Հունվարի 7-ին Մատենադարանի մոտ հանրահավաքի են հրավիրել

Հունվարի 7-ին, ժամը 16:00-ին Ժողովրդական կուսակցությունը հանրահավաք է կազմակերպելու Մատենադարանի հարակից տարածքում: Ինչպես հաղորդում է ԺԿ մամուլի ծառայությունը, հանրահավաքն անցնելու է կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Հանրահավաքի կարգախոսն է «Ոչ անարդարությանը, ոչ կամայականությանը, ոչ մենաշնորհին, ոչ բռնապետությանը»:

ԺԿ տարածած մամուլի հաղորդագրության մեջ չի հստակեցվում թե կոնկրետ որ ոլորտում անարդարության ու կամայականության դեմ է ուղղված լինելու տվյալ միջոցառումը:

Հանրահավաքն արտոնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

Tekali Taxi