Գլխավոր / Հայաստան / Մահացել է Օհան Դուրյանը

Մահացել է Օհան Դուրյանը

Հունվարի 6-ի առավոտյան կյանքի 88-րդ տարում մահացել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը:

Դուրյանը ծնվել է 1922թ. Երուսաղեմում, սովորել է տեղի կոնսերվատորիայում: 1945թ. ավարտելով այն` մեկնել է համերգային շրջագայությունների Եվրոպա:

1962-1969-ին Օհան Դուրյանը որպես հրավիրված դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվել ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դառնում են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։

Դուրյանը երկու անգամ Գևանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվել։ Մամուլում նրան սկսել են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ 1966-1968-ին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ նաև «Դոն Կառլոսն» է ներկայացվել երաժշտասերների դատին։

Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։

Լուսանկարը` aravot.am-ի

Tekali Taxi