Գլխավոր / Հայաստան / Իրանում ավիավթարի զոհ է դարձել առնվազն 70 մարդ

Իրանում ավիավթարի զոհ է դարձել առնվազն 70 մարդ

Կիրակի երեկոյան Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել ավիավթար, որի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, հայտնում է IRNA գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների` 32 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, բոլոր տուժածներին տեղափոխել են Ուրմիա քաղաքի հիվանդանոցներ, որի մոտ էլ տեղի է ունեցել ավիավթարը:

Iran Air ավիաուղիների ինքնաթիռը Թեհրանից մեկնել է նախատեսված ժամանակից մեկ ժամ ուշ: Ըստ Իրանի փրկարար ծառայությունների ներկայացուցիչների` վթարի պատճառ են դարձել վատ եղանակային պայմանները: Օդաչուն չի կարողացել վայրէջք իրականացնել առաջին փորձից, որի ժամանակ էլ ինքնաթիռն ընկել է օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Tekali Taxi