Գլխավոր / Հայաստան / ՀՀ առաջին նախագահն իր ծննդյան օրը հրաժեշտ տվեց մաեստրոյին

ՀՀ առաջին նախագահն իր ծննդյան օրը հրաժեշտ տվեց մաեստրոյին

Հունվարի 9-ին, ժամը 17:00-ից Երևանի Կոնդ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու մերձակայքում և եկեղեցու ներսում մարդաշատ էր: Բազմաթիվ մարդիկ Սուրբ Հովհաննես էին գալիս  հռչակավոր դիրիժոր Օհան Դուրյանի հոգեհանգստի արարողության համար: Հայ Ազգային Կոնգրեսին համակրող երաժշտին հարգանքի տուրք էին եկել մատուցելու Կոնգրեսի մաս կազմող բոլոր կուսակցությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Սուրբ Հովհաննես էր ժամանել նաև ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով այսօր նշում էր ծննդյան 66-րդ տարեդարձը:

Օհան Դուրյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ Վահան Հովհաննսիյանն ու Կիրո Մանոյանը, բազմաթիվ հասարակական և մշակութային գործիչներ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի ժամը 12:00-ից Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում ցանկացողները մաեստորային վերջին հրաժեշտը կարող են տալ, իսկ ժամը 14:00-ին տեղի կունենա հուղարկավորության արարողությունը:

Մաեստրոյի մարմինը կամփոփվի Կոմիտասի անվան Պանթեոնում:

Tekali Taxi