Գլխավոր / Հայաստան / Բերլուսկոնիին զրկել են անձեռնմխելիությունից. այժմ նրան կարող են դատել

Բերլուսկոնիին զրկել են անձեռնմխելիությունից. այժմ նրան կարող են դատել

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին կարող է դատարանի առջև կանգնել կաշառակերության և հարկերից խուսափելու մեղադրանքով: Բերլուսկոնիին հնարավոր է դարձել պատասխանատվության ենթարկել նրանից հետո, երբ Գերագույն դատարանը մասնակիորեն զրկել է վարչապետին անձեռնամխելիությունից:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, դատավորներին հեշտ չի եղել նման վճիռ կայացնել: Այս հարցի վերաբերյալ Գերագույն դատական մարմնի ներկայացուցիչները բաժանվել են երկու բևեռների: Այդ իսկ պատճառով դատարանը ստիպված է եղել փոխզիջման գնալ` թույլ տալով գործընկերներին տեղում անձամբ որոշել` պետք է Բերլուսկոնիին զրկել անձեռնամխելիությունից, թե` ոչ:

Ընդամենը երեք տարի առաջ Իտալական քաղաքական վերնախավի համար ընդունած իմունիտետը պաշտպանում էր կառավարության ղեկավարին քրեական հետապնդումից երկու գործով: Մասնավորապես, Բերլուսկոնին մեղադրվում է 10 տարի առաջ բրիտանացի փաստաբան Դեյվիդ Միլզին կաշառելու մեջ, ով դատարանում ստել էր ի օգուտ վարչապետի:
2009 թվականին փաստաբանը մեղավոր էր ճանաչվել 600 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ, սակայն ավելի ուշ վճիռը չեղյալ էր հայտարարվել գործի վաղեմության ժամկետի լրացման պատճառով:

Վարչապետին առաջադրվող երկրորդ մեղադրանքը կապված է իր Mediaset հեռուստատընկերության արտոնագրման ժամանակ հարկեր չվճարելու հետ:

Ինքը` Բերլուսկոնին, ժխտում է իր մեղավորության փաստը` իր հանդեպ առաջադրված մեղադրանքները «ծիծաղելի» անվանելով:
Tekali Taxi