2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սահակաշվիլին Օբամայի հետ քննարկել է Կովկասում անվտանգության խնդիրները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը հունվարի 14-ին հանդիպում են ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:
Այս մասին ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքում:


Համաձայն հաղորդագրության` հանդիպումը կայացել է Վաշինգտոնում` 2010 թվականի դեկտեմբերի կեսերին մահացած ամերիկացի դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքին նվիրված սգո արարողությունից հետո:


Երկու երկրների առաջնորդները քննարկել են Վրաստանի տնտեսական զարգացման և առևտրի ծավալների ընդլայնման հարցերը: Բացի այդ, քննարկվել է նաև անվտանգության խնդիրները կովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկյան և վրացական զորքերի համագործակցության հարցը:


Օբաման նաև շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիին, որ վերջինս ժամանել է ԱՄՆ` հարգելու Հոլբրուքի հիշատակը: