Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանն Աբխազիայում 350 միլիոնի խախտում է հայտնաբերել

Ռուսաստանն Աբխազիայում 350 միլիոնի խախտում է հայտնաբերել

Հինգշաբթի ՌԴ Հաշվիչ Պալատը հրապարակել է Ռուսաստանի բյուջեից Աբխազիային օգնություն ցուցաբերելու նպատակով հատկացված գումարների առնչությամբ անցկացրած ստուգումների արդյունքները:

Հաշվիչ Պալատի համաձայն, գումարների փոխանցման և դրանց օգտագործման ընթացքում 346,759 մլն ռուբլու խախտումներ են գրանցվել:

Հայտնաբերված խախտումների թվում նշվում են հատկացված միջոցների փոխանցման ժամկետների նկատելի ձգձգում, որի արդյունքում պակասել է դրանց յուրացման էֆեկտիվությունը, կատարվող աշխատանքի համապատասխան վերահսկման բացակայություն, Աբխազիայում բյուջետային ներդրումների հետ կապված համապատասխան օրենքների  բացակայությունը:
Զեկույցի վերջում եզրակացություն է արվում, որ այս բացթողումներն ու խախտումները աբխազական կառավարության մարմինների թերացման արդյունք են:

Ստուգումների արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի վարչապետին, Պետդումային, Դաշնային խորհրդին, ֆինանսների նախարարությանը, ինչպես նաև Աբխազիայի հանրապետության ղեկավարությանը:
Tekali Taxi