Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանցի ոստիկաններին հայերին առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել

Ռուսաստանցի ոստիկաններին հայերին առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել

Մի քանի գործող և նախկին ռուսաստանցի ոստիկանների, այդ թվում՝ ռուսաստանյան ՕՄՈՆ-ի «Զուբր» ջոկատի երկու ներկայացուցիչների ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ մեղադրանքներ են առաջադրվել: Համաձայն մեղադրող կողմի,  ոստիկանները գործել են կազմակերպված հանցավոր խմբավորման մեջ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Քնչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, «ավարտվել է քաղաքացի Յուրիկ Աբրահամյանին առևանգելու և նրա գործարար եղբորից 6 միլիոն դոլար գումարի շորթման փաստի կապակցությամբ քրեական գործի քննությունը, ինչպես նաև քաղաքային մարմնի նախկին պատգամավոր Հրաչիկ Արոյանի առևանգման գործով քննությունը»:

Հանցավոր խմբավորման 9 մասնակիցներին արդեն վերջնական խմբագրմամբ մեղադրանքներ են առաջադրվել:

Մարկինը չի նշել հանցագործությունների իրականացման վայրն ու ժամանակահատվածը, սակայն, ռուսաստանյան մամուլի տվյալներով, դրանք տեղի են ունեցել Մոսկվայում և Մոսկովյան շրջանում:

Tekali Taxi