Գլխավոր / Հայաստան / Վթար Սեբաստիայի փողոցում. տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում

Վթար Սեբաստիայի փողոցում. տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում

Հունվարի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա մի տղամարդու, ապա բախվել մայթեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է նույն վայրում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով վնասվածքներ ստացած 2 անձ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, հայտնում են ոսիկանությունից:

Tekali Taxi