Գլխավոր / Հայաստան / Քաղաքապետարանի աշխատողը բերման է ենթարկվել կաշառք վերցնելու պահին

Քաղաքապետարանի աշխատողը բերման է ենթարկվել կաշառք վերցնելու պահին

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին, 10.300 դոլար կաշառք ստանալու պահին իր աշխատասենյակում փաստով մերկացվել է Երևանի քաղաքապետարանի 1-ին կարգի մասնագետ Ռուստամ Մաթևոսյանը։

Պարզվել է, որ Մաթևոսյանը 2010թ. Քանաքեռ–Զեյթուն համայնքի Կորեայի ձորի Մանկան թաղամասում ապօրինի զավթած հողակտորը չափագրելու, համապատասխան փաստաթղթեր ձևակերպելու և որոշում ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանը միջնորդելու համար հողի իրական տիրոջ կողմից լիազորված քաղաքացուց պահանջել և ստացել է 6000 ԱՄՆ դոլար գումար, իսկ հունվարի 24-ին նախապատրաստված փաստաթղթերին ընթացք տալու եւ հողակտորի վերաբերյալ վերջնական որոշում ստանալու համար պահանջել է ևս 9.500 ԱՄՆ դոլար կաշառք։

Բացի այդ, Երևանի Մանուկյան փողոցում զավթած հողակտորը նույնպես չափագրելու, փաստաթղթեր ձեւակերպելու, դրանց հիման վրա քաղաքապետարանի կողմից կայացված որոշումը նույն անձին հանձնելու համար Մաթևոսյանը նրանից պահանջել եւ ստացել է 800 ԱՄՆ դոլար կաշառք։

10.300 ԱՄՆ դոլարն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:

Tekali Taxi